
Իշխան Սաղաթելյան. «Ոստիկաններն առևանգել են իմ դաշնակցական ընկերներին»
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուք էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրել, որ քիչ առաջ կառավարության շենքի առջևից ոստիկանները «առևանգել են իր դաշնակցական ընկերներին»:
«Փաստորեն, Հայրենիքի պաշտպանները բերման են ենթարկվում, իսկ հայրենիքի դավաճանները դեռ ազատության մեջ են.
Հիշեցնե՜մ, դրանց մնացել է ընդամենը 10 օր:
Հ.Գ Պարոնայք ոստիկաննե՛ր, լավ իմացե՜ք, մեր տղերքը առաջին գծում պաշտպանում էին նաև ձեր հայրենիքը, իսկ դուք շարունակում եք ծառայել հողատուին և կատարել դավաճանի ապօրինի հրահանգները»,- նշված է Սաղաթելյանի գրառման մեջ:
Նշենք, որ այսօր ՀՅԴ երիտասարդները իրազեկման ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, որտեղ տեղի էր ունենում կառավարության նիստը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել