HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տիգրան Արզաքանցյանը ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան

Տիգրան Արցաքանցյանը դիմել է Վարչական դատարան ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ պահանջելով անվավեր ճանաչել հանձնաժողովի 31.05.2021թ. թիվ 107-Ա որոշումը, որով իր լուսանկարով պաստառները ճանաչվել էին նախընտրական քարոզչության հետ ասոցացվող:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ իրականացրել էր վարչական վարույթ: Կատարած շրջայցերի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից ստացած փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզել էր, որ մի շարք արտաքին գովազդային վահանակների վրա տեղադրված են գերազանցող Տիգրան Արցաքանցյանի 5 քմ լուսանկարը և «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամ. ուժը՝ մարդն է» գրառումը պարունակող պաստառներ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիգրան Արզաքանցյանը «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության ընտրական ցուցակով գրանցված է 2021թ. հունիսի 21-ի ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու, ԿԸՀ-ն գտել է, որ նրա պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ: Այդ հիմնավորմամբ էլ հանձնաժողովը 2021թ. մայիսի 31-ին որոշել է Տիգրան Արցաքանցյանի լուսանկարով կամ «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամ. ուժը՝ մարդն է» գրառմամբ պաստառները ճանաչել «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության նախընտրական քարոզչության հետ ասոցացվող:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 5 քմ գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում»:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը նմանատիպ որոշում կայացրել է նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Հանձնաժողովը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող է ճանաչել թեկնածուի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը:

Տիգրան Արզաքանցյանի հայցադիմումը մուտքագրվել է դատարան երեկ՝ հունիսի 7-ին: Գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին:

Լուսանկարը՝ Aravot.am-ի

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ
Ես Հասմիկ Խաչատրյանս ունեմ առաջի կարքի հաշմանդամ ամուսին եվ 4 փոքր երեխաներ ապրումենք ծայրահեխ ծանր վիճակում չունենք բավարար գումար որպեսզի կարողանամ գնեմ ամուսնուս դեղորայք@ այն թանկարժեք դեղորայքե խնդրումեմ աջակցել որպեսզի կարողանամ ամուսնուս դեղերով ոռքի կանգնեցնեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter