
ԱԺ ընտրությունների օրը ուղիղ հեռաձակումն իրականացնելու է «Յուքոմ» ընկերությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ օրակարգում ունենալով 7 հարց:
Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել։ ԿԸՀ-ն քվեարկություններով դիմումները բավարարեց, մեկը՝ մերժվեց, քանի որ թեկնածուն չէր ներկայացել նիստին, իսկ դիմումը նոտարական վավերացում չուներ:
Հարցերից հաջորդը վերաբերում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնելու թույլտվություն տալու մասին:
Հանձնաժողովը թույլ տվեց «Յուքոմ» ընկերությանը, որպեսզի վերջինս 1500 տեղամասերից իրականացնի ուղիղ հեռարձակում՝ քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնելու նպատակով:
Ուղիղ հեռարձակումն իրականացնելու է նոր ստեղծված կայքի միջոցով:
Մեկնաբանել