HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արսեն Թորոսյանը ներդրում է կատարել «Bank Austria»-ում

Առողջապահության նախկին նախարար, ներկայում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը 2021թ. հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում պատգամավորության թեկնածու է: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում նա զբաղեցնում է 10-րդ տեղը:

Թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրել է  2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի գույքի ու եկամուտների հայտարարագիր:

Ըստ հայտարարագրի՝ Արսեն Թորոսյանը Bank Austria-ում «այլ արժեթղթի» տեսքով ներդրում ունի, որի արժեքը կազմում է 20 հազար 550 եվրո: Նշված ներդրումն իրականացրել է 2020թ. հունվարի 15-ին: Թեկնածուն արդեն հասցրել է իր ներդրումից եկամուտ ստանալ՝ 428 եվրո:

Ա. Թորոսյանը հայտարարագրել է 95քմ մակերեսով բնակելի տուն Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, ինչպես նաև 561քմ հողամաս Ծաղկաձոր քաղաքում: Հողամասը գնել է 2020թ. սեպտեմբերի 18-ին՝ 13 մլն 692 հազար դրամ արժեքով: Թորոսյանը գործարքը կատարել է առողջապահության նախարար եղած ժամանակ:  

ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում պատգամավորության թեկնածուն ունեցել է  ընդհանուր մոտ 22 մլն դրամ եկամուտ, որը նախարար եղած ժամանակվա և ներկայիս պաշտոնում ստացած աշխատավարձի գումարն է: Թորոսյանը 1117 դոլար եկամուտ էլ ստացել է «Ամերիաբանկ»-ում ներդրած ավանդից ստացած տոկոսներից: Թորոսյանի ավանդի չափը կազմում է 32 հազար դոլար:

Ա. Թորոսյանի դրամական միջոցները կազմել են 2 մլն 125 հազար դրամ, մոտ 20 հազար դոլար և 10 հազար 400 եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter