
Ռոբերտ Քոչարյանի 12 պաստառ վնասել են. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում
Նախընտրական փուլում կատարված հանցագործությունների առնչությամբ 27 նյութ է նախապատրաստվում:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«27 նյութ է նախապատրաստվում, ուսումնասիրություններ են կատարվում այդ 27 դեպքով՝ նախընտրական փուլում կատարվող հանցագործությունների հետ կապված, այդ թվում 14-ը գույքի վնասման հետ կապված՝ պաստառների վնասում»,- ասաց նա:
14-ից 12-ը երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի պաստառներն են եղել: Ըստ Ֆիդանյանի` վնասողները եղել են ֆիզիկական անձինք: Վերջինիս հաղորդմամբ` ընտրակաշառքի առնչությամբ այս պահի դրությամբ որևէ ռեալ դեպք չի արձանագրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել