HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՄԻՊ-ը խորհրդարանին է ներկայացրել 2020թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական նիստում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը։

«Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմը 481 անձանցից ստացել է 377 դիմում` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարությանև մի շարք այլ իրավունքների վերաբերյալ: 

Գ. Ստեփանյանը ըստ ոլորտների անդրադարձել է  արձանագրված խնդիրներին` ամփոփ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները:  

Պաշտպանը նշել է, որ ի տարբերություն 2019 թվականի հաղորդման, տարեկան հաղորդման մեջ չի ընդգրկվել պաշտպանի գործունեության մի շարք ուղղությունների վերաբերյալ տեղեկություններ` պայմանավորված պատերազմական և հետպատերազմյան իրավիճակում պաշտպանի աշխատակազմի ծանրաբեռվածությամբ, մասնավորապես` պատերազմի հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներիհետ կապված:   

Տարեկան հաղորդման ավարտին Պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter