
Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Իսպանիայի առաջնությունում
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի իսպանական Լա Լիգայում։ 28-ամյա խաղացողը պայմանագիր է կնքել «Կադիս» ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Վարազդատ Հարոյանի վերջին թիմը ղազախական «Աստանան» էր, որտեղ հանդես էր գալիս 2021 թվականի փետրվարից։ «Կադիսի» հետ ստորագրված պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպական գծի առաջատարն է և տարիներ շարունակ իր մշտական տեղն ունի հավաքականի հիմնական կազմում։
«Կադիս» ակումբը ներկայացնում է համանուն քաղաքը։ Իսպանիայի ավարտված առաջնությունում «Կադիսը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։
Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել