HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

14 հազար դրամ պետական տուրք ցեմենտի, 2000 դրամ` կլինկերի ներկրման համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Խորհրդարանն իր աշխատանքները սկսեց մեկ րոպե լռությամբ` Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում հակառակորդի արձակված  կրակոցներից զոհված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանին հարգանքի տուրք մատուցելով: Ապա խորհրդարանն իրականացրեց երեկ քննարկված հարցերի քվեարկությունը:

Խորհրարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այս փոփոխություններով՝ ցեմենտի ներմուծման համար սահմանվում է 14 հազար դրամ, ցեմենտի հումքի` կլինկերի ներմուծման համար` 2000 դրամ պետական տուրք: Այս պահին գործող կարգավորումների համաձայն` ցեմենտ հնարավոր չէ ներկրել, Կառավարությունը նման որոշում է ընդունել տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով:

Կառավարությունը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկմանն առաջարկում էր 25 հազար դրամ տուրք` մեկ տոննա ցեմենտի և 9 հազար դրամ տուրք` մեկ տոննա կլինկերի ներմուծման համար, սակայն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց այն` առաջարկելով այս տարբերակը:

Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հուլիսի 8-ից:

 Նախագիծն ընդունվեց 72 կողմ, 7 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6
Այսօր