Հանրային գործիչները դատի են տվել «Մեկ ազգ»-ին
2011 թվականի դեկտեմբերի 28-ին «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի Facebook-յան էջում հայտնվեցին զրպարտիչ և վիրավորական գրառումներ հանրային գործիչներ Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի հասցեին:
Վերջիններս դիմեցինք դատարան՝ պահանջելով «Մեկ ազգ» կուսակցությունից հրապարակավ հերքել սուտ տեղեկությունները, ներողություն խնդրել վիրավորանքների համար և վճարել սիմվոլիկ փոխհատուցում՝ 10-ական դրամի չափով:
Այսօր՝ ապրիլի 16-ին՝ ժամը 14:15-ին, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելու է հանրային գործիչների՝ «Մեկ ազգ» կուսակցության դեմ ներկայացրած հայցը:
Նշենք նաև, որ պատասխանող կուսակցությունը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, ինչը, համաձայն օրենքի, դատարանի կողմից կարող է համարվել որպես հայցային պահանջների ընդունում:
Հստակության համար նշենք, որ վեճը որևէ առնչույթուն չունի կրոնական կամ գաղափարափիլիսոփայական հարցերի հետ:
Տեղեկացնենք նաև, որ մի խումբ քաղաքացիներ, ի նշան բողոքի, ընդդեմ մեր հայցի և ի պաշտպանություն «Մեկ ազգ»-ի, ցույց են կազմակերպել դատարանի շենքի դիմաց:
Դանիել Իոաննիսյան
Բայանդուր Պողոսյան
Հասմիկ Սիմոնյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել