
«Բարգավաճ Հայաստանը» հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին եռյակը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը, ըստ որի՝ ցուցակը կգլխավորի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նրան հաջորդում են Միքայել Մելքումյանն ու Իվետա Տոնոյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել