
Ռուսաստանը դիտորդներ կուղարկի Հայաստան արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Ռուսաստանը մտադիր է դիտորդներ ուղարկել հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք նախատեսում ենք դիտորդներ ուղարկել առաջարկվող քվոտայի շրջանակներում, սակայն ԺՀՄԻԳ (ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) առաքելությունը դեռ չի որոշել դիտորդների հստակ քանակը»,- ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ կան ժամանակային սահմաններ, երբ ԺՀՄԻԳ առաքելությունը պետք է վերջնական թիվ տա, և դրանից հետո ռուսական կողմը այդ առաքելության շրջանակում կուղարկի համապատասխան քանակի դիտորդներ։
Հիշեցնենք, որ 2021թ․ մայիսի 10-ին խորհրդարանի հատուկ նիստում վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց երկրորդ անգամ, և արդյունքում 7-րդ գումարման Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվեց։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մոտ մեկ ամսից՝ 2021թ․ հունիսի 20-ին։
Մեկնաբանել