
Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները կքննի ՄԻԵԴ Մեծ պալատը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները՝ կապված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների հետ: Այս մասին ասվում է ՄԻԵԴ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Հայաստանը Ադրբեջանի դեմ բողոք է ներկայացրել 2020թ. սեպտեմբերի 27-ին, իսկ Ադրբեջանը Հայաստանի դեմ՝ հոկտեմբերի 27-ին:
2021 թվականի մարտի 9-ին այն ատյանը, որին հանձնարարված է եղել քննել փոխադարձ բողոքները, հայկական և ադրբեջանական կողմերին տեղեկացրել է, որ գործը փոխանցվել է ՄԻԵԴ Մեծ պալատին: Ըստ ՄԻԵԴ-ի հաղորդագրության՝ կողմերից և ոչ մեկը այս առնչությամբ առարկություն չի ներկայացրել:
«Կողմերի բողոքները վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողություններին: Նրանք պարունակում են կոնվենցիայի կոպիտ խախտումների մեղադրանքներ»,- հայտնել է ՄԻԵԴ-ը:
Մեկնաբանել