HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Գիլոյանը հանդիպել է Ըմբշամարտի համաշխարհային միության ղեկավար Նենադ Լալովիչի հետ

Ավարտվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի՝ Սոֆիա կատարած աշխատանքային այցը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Բուլղարիայի մայրաքաղաքում Կարեն Գիլոյանը հետևել է Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկների ելույթներին և հանդիպումներ ունեցել մի շարք պաշտոնատար անձանց հետ: Մասնավորապես, ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) նախագահ Նենադ Լալովիչի, փոխնախագահ Միխայիլ Մամիաշվիլու և մրցավարական հանձնաժողովի նախագահ Անտոնիո Սիլվեստրի հետ:

Նենադ Լալովիչի հետ երկխոսության ընթացքում արծարծվել են մարզիչների փորձի փոխանակման հնարավոր ծրագրերին, Հայաստանում մարզչական, մրցավարական և տեխնիկական անձնակազմերի համար սեմինարների կազմակերպմանն առնչվող հարցեր: Ըմբշամարտի համաշխարհային միության մրցավարական հանձնաժողովի նախագահ Անտոնիո Սիլվեստրի հետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մրցավարական կազմում Հայաստանից ներկայացուցիչ ունենալու հարցը. ամենայն հավանականությամբ, մրցավար Ավետիք Վարդանյանը կընդգրկվի ՕԽ մրցավարների ցանկում:

Սոֆիայում հայ ըմբիշների ելույթներին Կարեն Գիլոյանի հետ հետևել է Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։ Վերջինս վստահեցրել է, որ Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը մշտապես պատրաստ է աջակցել այդ երկրում մրցաշարերի մասնակցող հայ մարզիկներին:

Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկներից ուղեգիր են նվաճել Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter