HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». դուրս են գալիս

Մեր  տեղեկություններով՝ Կենտրոնի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ դառնալուց հետո այդ վարչության շատ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել:

Կարապետյանի պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում ոստիկանության քրեական հետախուզության կենտրոնական ապարատից արդեն աշխատանքից ազատվել են 9 հոգի։ Քրեական հետախուզության աշխատակիցների դժգոհությունները կապված են Կարապետյանի գործելաոճի հետ։

Մեր տեղեկություններով՝ իր նշանակման առաջին օրվանից քրեականի նոր պետը ենթականերից պահանջում է, որպեսզի նրանք մինչև ժամը 23։00 անպայման լինեն աշխատանքի վայրում և տուն չգնան։ Կարապետյանի ենթակաները սկսել են բողոքել՝ համաձայն չլինելով նման աննորմալ ռեժիմով աշխատել։ Սովորաբար ոստիկանները աշխատանքային ժամի ավարտից հետո աշխատավայրում մնում են միայն հերթապահության օրերին։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից խոստացել են այսօր պարզաբանումներ տալ նշված խնդրի վերաբերյալ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter