HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1 զոհ, 5 տուժած ավտոպատահարից

Ապրիլի 13-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2105» մակնիշի 18 ԼՕ 016 պ/հ և «Օպել Օմեգա» մակնիշի 26 ԼՏ 477 պ/հ ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի վարորդ` 1975 թ. ծնված Վահե Հակոբյանը մահացել է, իսկ «Օպել Օմեգա» մեքենայի վարորդ, 1986 թ. ծնված Հովիկ Հարությունյանը և ուղևորներ` 2005 թ. ծնված Էդգար Խա­չատրյանը, 1971 թ. ծնված Մարատ Հովակիմյանը, 1999 թ. ծնված Արտյոմ և 2001 թ. ծնված Հովիկ Բադալյանները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգ­նա­ձորի հիվանդանոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter