87-ամյա տանտերն անօգնական էր մնացել
Ապրիլի 13-ին՝ ժամը 11.12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դեմիրճյան 38 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:
Փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1925 թ. ծնված Հասմիկ Դուգարյանին` անօգնական վիճակում: «1-03» ծառայության աշխատակիցները նրան ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել