
Ըստ ոստիկանության՝ քննիչի մահը կապ չունի Կարեն Եսայանի սպանության հետ
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը, Գյումրիում ավտովթարի է ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության քննչական խմբի անդամ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի բաժնի ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:
Վերջինս ամուսնացած էր, ուներ 3 երեխա: Վրաերթը տեղի է ունեցել ոստիկանության Գյումրիի բաժանմունքի դիմաց: Վրաերթի ենթարկած մեքենայի տիրոջ ինքնությունը բացահայտվել է: Ձերբակալվել է Գյումրիի բնակիչ Ռաֆիկ Մուրադյանը:
Գյումրիի քննչական ծառայությունից հավաստիացրել են, որ Վահրամ Բեյբությանի հետ կատարվածը կապ չունի Կարեն Եսայանի սպանության հետ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել