HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը այցելել է Ավետարանոց գյուղ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղ, որտեղ հանդիպել է տեղի բնակչության հետ եւ քննարկել գյուղում իրականացվող աշխատանքների ընթացքը:
Հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդության հիմնախնդիրներին:
Երկրի ղեկավարը նշել է, որ գյուղի վերածնունդը անհնար է առանց տեղում երիտասարդների հարցերի արդյունավետ լուծման: Հակառակ դեպքում գյուղերից քաղաք արտահոսքն անխուսափելի կլինի, ինչն էլ իր հերթին բացասաբար կազդի արցախյան գյուղի զարգացման վրա:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել տեղում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter