HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ը մեծարեց «Երևակայության գավաթ» 2011 թ. մրցույթի ազգային փուլի եզրափակչի մասնակիցներին

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հրավերով  «Երևակայության գավաթ» 2011 թ.-ի մրցույթի ազգային փուլի եզրափակչի մասնակիցներն այցելեցին ընկերություն և ծանոթացան Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի աշխատանքին:

Ընկերության տնօրենները, ստորաբաժանումների ղեկավարները «Երևակայության գավաթ» 2011 թ.-ի մրցույթի ազգային փուլի եզրափակիչ անցած ուսանողներին պատմեցին Հայաստանի կապի ազգային օպերատաորի աշխատանքի մասին: Հաղթած թիմերի մասնակիցներն այցելեցին Beeline հաճախորդների սպասարկման ծառայություն և ծանոթացան օպերատորների աշխատանքին, ընկերության զարգացման պատմությանը և հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներին: «ԱրմենՏել» ընկերությունից եզրափակչի մասնակից թիմերը ստացան նեթբուքեր և հուշանվերներ:

«Երևակայության գավաթ» 2011 թ.-ի ազգային փուլում հաղթած X-Tech թիմը, որը ներկայացրել է  Teach Me Now ծրագիրը, Նյու Յորք քաղաքում կմասնակցի Microsoft ընկերության կողմից կազմակերպված մրցույթի միջազգային փուլին:

«Շատ ուրախ ենք ողջունել «ԱրմենՏել»-ի հարկի ներքո երիտասարդ սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներին` ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հաղորդակցության բնագավառի մենեջերներին: Ապագայում մենք կյանքի կկոչենք նորարարական ծրագրեր, իսկ ոմանց արդեն իսկ բախտ է վիճակվել ներկայացնելու իրենց ծրագիրը Նյու Յորքում կայանալիք 2011 թ.-ի «Երևակայության գավաթ» միջազգային եզրափակիչ մրցույթում: Վստահ եմ, հաղթելու ցանկությունը և ոգևորությունը կբացեն ձեր առջև լավագույն հեռանկար, իսկ տաղանդը կարտահայտվի ամբողջությամբ»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը:

«Microsoft-ի հայաստանյան գրասենյակի և «ԱրմենՏել» ընկերության  համագործարկցությունը կարելի է համարել ռազմավարական: Մեր արդյունավետ համագործակցությունն, այդ թվում այս ծրագրի շրջանակներում, շարունակվում է ոչ առաջին տարին, և ես ցանկանում եմ նշել, որ սա մի վառ օրինակ է, թե ինչպես բիզնեսի սոցիալական պատասխանատվության ծրագրերը նպաստում են երիտասարդ սերնդի զարգացմանը»,- ասաց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

«Երևակայության գավաթ»-ը աշխարհի ամենամյա միջազգային տեխնոլոգիական մրցույթ է, որը կազմակերպվում է Microsoft-ի և այլ ընկերությունների աջակցությամբ: «Երևակայության գավաթ»-ի հիմնական թեման ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջոցով ժամանակակից հիմնախնդիրների լուծումն է: Նախորդ տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 325000 ուսանող 100 երկրից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter