HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունգարիայի խորհրդարանի խոսնակին

Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան:

Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստանի Ազգային  ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի  եւ Հունգարիայի խորհրդարանի  նախագահ Լասլո Կյովերի  առանձնազրույցով:

Ողջունելով Հունգարիայի  Հանրապետության խորհրդարանի նախագահին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Հայաստան այցելելու համար եւ նշեց, որ նրա այցը  հայ-հունգարական միջխորհրդարանական կապերի  զարգացման նոր հեռանկարներ է բացում: ԱԺ նախագահի համոզմամբ պարոն Կյովերի այցը կնպաստի   նաեւ երկկողմ  հարաբերությունների ամրապնդմանը եւ  զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը  կարեւորեց  Հունգարիայի  հետ փոխգործակցության ակտիվացումը  քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ուղղություններով:  «Հայաստանը կարեւորում է Եվրոպայի հետ ինտեգրումը եւ այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է»,-նշեց ԱԺ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Լասլո Կյովերը  նշեց, որ առաջին անգամ է պաշտոնական այցով Հայաստան այցելում Հունգարիայի խորհրդարանի նախագահ եւ համոզմունք հայտնեց, որ իր այցը կնպաստի  ոչ միայն խորհր?դարանների միջեւ համագործակցության խորացմանը, այլեւ միջպետական կապերի զարգացմանը: Նա նույնպես անհրաժեշտ համարեց  երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում` ընդգծելով, որ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորեցին միջազգային կառույցներում համագործակցության խորացումը,  խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին:  Այս համատեքստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ հակամարտությունները պետք լուծվեն  խաղաղ բանակցությունների  արդյունքում եւ պատերազմը 21-րդ դարում  խնդիրների լուծման հնարավորություն չէ: Համաձայնելով Հովիկ Աբրահամյանի հետ Լասլո Կյովերը հույս հայտնեց, որ  տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծումները կտրվեն խաղաղ, բանակցային ճանապարհով` բացառելով ռազմական միջամտությունը: Կողմերը համակարծիք էին, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձեւաչափ պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter