
Սեյրան Օհանյանը Շվեդիայի դեսպանին ներկայացրել է վիճակը շփման գծում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 17-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսենին: Շնորհավորելով Հայաստանում Շվեդիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի պաշտպանության ոլորտում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը:
Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել