
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ՀԱՊԿ շրջանակներում կայացած խորհրդատվություններին
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների ձևաչափով Մոսկվայում կայացած խորհրդատվություններին:
ԱԳՆ հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում մտքեր փոխանակվեցին ՀԱՊԿ-ում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, այդ թվում նաև՝ առաջիկայում նախատեսվող ՀԱՊԿ ԱԳՆԽ միջնստաշրջանային նիստի նախապատրաստման համատեքստում, ներառյալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ համագործակցության զարգացումը Կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակում:
Խորհրդատվությունների արդյունքներով կարևորվեց նաև Կազմակերպության շրջանակներում համագործակցությանն ու նրա հետագա զարգացմանը նպաստող նմանատիպ հանդիպումների պարբերականության ապահովումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել