HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիսուն միլիգրամը բավարար չէ». ֆիլմ՝ հիմնված իրական փաստերի վրա

«Կյանք առանց ցավի» քարոզարշավի աջակցող խումբը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ հրավիրում է «Հիսուն միլիգրամը բավարար չէ» ֆիլմի ցուցադրությանը, որը պատմում է քաղցկեղով հիվանդ տղայի կյանքի մասին՝ հիմնվելով իրական փաստերի վրա: Ֆիլմը կցուցադրվի ապրիլի 13-ին՝ ժամը 18:00-ին, Նարեկացի արվեստի միությունում:

«Կյանք առանց ցավի» քարոզարշավի աջակցող խումբը ներառում է տարբեր կազմակերպություններ, անհատներ, խնամակալներ, հիվանդներ և առողջապահական համակարգի մասնագետներ, ովքեր կհամախմբեն հայաստանյան հասարակությունը՝ ցույց տալու Հայաստանում պալիատիվ խնամք իրականացնելու համար ցավազրկող դեղերի հասանելիության կարևորությունը:

2012 թվականի ապրիլից հուլիս ամիսների ընթացքում նախատեսված է իրականացնել տարբեր միջոցառումներ՝ նպատակ ունենալով ներգրավել հասարակությանը, պետությանը և այլ շահագրգիռ կողմերի այս հարցի վերաբերյալ երկխոսության մեջ, նաև իրազեկել բնակչությանը իրենց իրավունքների մասին:

Համաձայն 2008 թ. սեպտեմբեր ամսվա Համաշխարհային առողջապահական կազմակերպության հաշվարկների՝ աշխարհի բնակչության մոտ 80 տոկոսը ընդհանրապես չունի կամ անբավականաչափ հնարավորություն ունի բուժում ստանալ և ազատվել միջին աստիճանի և սաստիկ ցավերից:

Համաձայն Հայաստանում այս խնդրի վերաբերյալ իրականացված կարիքների գնահատման տվյալների՝ գրեթե 3.600 հիվանդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի: Սակայն ցավամոքիչ մորֆինի սահմանափակ մատչելիության պատճառով քրոնիկական և կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցողները ստիպված են տառապել ցավից:

Ցավը մեղմացնող ափիոնային խմբի դեղեր ստանալու հնարավորությունը կարևոր գործոն է որակյալ պալիատիվ խնամքի ծառայություն իրականացնելու համար: Այն կարող է արմատապես փոխել Հայաստանում մահացու հիվանդությամբ տառապող շատ մարդկանց կյանքը և ազատել նրանց ցավից: Այս մասին հայտնում են «Կյանք առանց ցավի» քարոզարշավի խմբի անդամները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter