HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է ղեկավարման իրավունք ստանալու քննությունների հանձնման երկրորդ փուլը

Այս անգամ ևս նախարարը երաշխավորել է արդար և օբյեկտիվ  քննություններ

Երևանի թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննությունների հանձնման երկրորդ փուլը։ Քննություններին մասնակցության հայտ են ներկայացրել 1066 հավակնորդ: Այս փուլում հավակնորդները քննությունները  կհանձնեն երկու օրում՝ նախ գրավոր, ապա հաջորդ օրը՝ բանավոր: Մեկնարկի առաջին օրը քննության էին ներկայցել 94 հավակնորդ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով քննության մասնակիցներին, նշել է, որ այս գործընթացը ներդնելիս  որոշ շրջանակներ փորձում էին քննադատել և վարկաբեկել նախարարությանը,  սակայն հավաստագրերի հանձնման ժամանակ  բոլորը միանշանակ փաստել են, որ քննություններն անցել են օբյեկտիվ ու արդար: «Այս անգամ ևս կարող եմ տեղեկացնել, որ նախարարությունը երաշխավորում է  արդար, օբյեկտիվ  քննություններ, գործընթացի օրինականություն»,- նշել է նախարարը և հավելել, որ բոլոր այն «միջնորդները», որոնք կփորձեն ուսուցիչներին և տնօրեններին այլազան ծառայություններ առաջարկել, հայտնվելու են անհարմար իրավիճակներում:
Նախարարը հավաստիացրել է, որ որևէ կողմնակալ մոտեցում չի լինելու և բոլոր բողոքները, որոնք կվերաբերեն քննությունների օբյեկտիվությանը, մանրամասն քննարկվելու են: «Այս գործընթացով փորձում ենք հայկական դպրոցում տնօրենի նոր նշաձող ձևավորել, կառավարման որակը դարձնել ընկալելի և ընդունելի այսօրվա պայմաններին, կոտրել այն կարծրատիպերն ու կաղապարները, որ մեր դպրոցում կարող են աշխատել  նաև տգետ մարդիկ»,-նշել է նախարարը, ավելացնելով, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն անկասելի են և յուրաքանչյուր փոփոխություն, չնայած որ դժվար է ընկալվում, բայց բերում է դրական արդյունքների:
Նախարարը, հաջողություն մաղթելով քննության մասնակիցներին, նշել է, որ հնարավորության սահմանում կփորձի մասնակցել  բոլոր քննություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter