
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին
Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, կուսակցության փոխնախագահներ Դավիթ Կարապետյանին և Էդուարդ Տերտերյանին: Այս մասին տեղեկացնում է նախագահի կայքը։
«Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այդ համատեքստում ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները», - նշված է կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել