
Հաստատվել է կորոնավիրուսի 1024 նոր դեպք, մահացել է 19 մարդ
Մարտի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 181165 դեպք, որոնցից 167186-ն` առողջացած, 3301-ը` մահվան ելքով:
Մեկ օրվա ընթացքում կատարված 4687 թեստավորումից հաստատված դեպքերի թիվը 1024 է, գրանցվել է մահվան 19 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 788953 թեստավորում: Նախորդ օրվա դրությամբ 273 մարդ է առողջացել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9830 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 848 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել