
Կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք է հաստատվել, մահացել է 7 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք, ընդհանուր՝ 173749 դեպք, որոնցից 164463-ն` առողջացած, 3215-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 744863 թեստավորում: Երեկ կատարվել է 2825 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 378 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 7 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 822 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել