Տապալված ծառը փակել է ճանապարհը
Մայիսի 17-ին՝ ժամը 00.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում ծառ է տապալվել' փակելով ճանապարհի երթևեկելի մասը:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարաների ուժերով ծառը տեղափոխվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատված, որտեղ Արաբկիրի վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցների կողմից մասնատվել է, այնուհետեւ՝ տեղափոխվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել