HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհներ` հանրապետությունում

Մայիսի 16-ին՝ ժամը 12.48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 2/1 շենքի հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մարվել է ժամը 12.58-ին: Այրվել Շ.Պետրոսյանին պատկանող «Օպել-վեկտրա» մակնիշի 07 ՍՕ 579 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի տեղամասը:
Նույն օրը՝ ժամը 20.22-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.33-ին, մարվել` 21.35-ին: Ա.Շառոյանի տան բակում այրվել է 80 հակ անասնակեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter