HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավորդ դատախազի տեղակալը ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ  Արմեն Դանիելյանը 2011 թվականի մայիսի 16-ին ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն  դոկտոր Ջաթինդեր Չիմային:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից կարեւորվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը, արձանագրված ձեռքբերումները: Հանդիպման ընթացքում քննարկվեց «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների 2010թ.» ուսումնասիրությունը:

Ա. Դանիելյանը նշեց. «Կուռպցիայի դեմ պայքարը ներկայումս գտնվում է ինչպես  Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինների, այնպես էլ իրավապահ մարմինների, այդ թվում` ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում: Այդ տեսակետից ՀՀ դատախազությունը ողջունում է Հայաստանում կոռուպցիայի ցանկացած անաչառ ու անկողմնակալ հետազոտություն»:

Պարոն Ա. Դանիելյանը դոկտոր Ջ. Չիմային հանգամանալից ներկայացրեց վերոհիշյալ ուսումնասիրության մեջ տեղ գտած տեխնիկական եւ իրավական անճշտությունները, որոնք  խեղաթյուրում են ՀՀ դատախազության գործունեության մասին պատկերացումը եւ իրական վիճակը չեն արտացոլում:
«Ուսումնասիրության մեջ նշված որոշ եզրահանգումներ, տվյալներ և ձևակերպումներ հիմանվորված և հստակ չեն եւ տեղիք են տալիս թյուրընկալումների»,-նշել է Ա. Դանիելյանը:

Դոկտոր Ջ. Չիման տեղեկացվեց նաեւ, որ ուսումնասիրության մեթոդիկայի վերաբերյալ հայցվել եւ ստացվել է նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրավունքի, սոցիոլոգիայի եւ փիլիսոփայության ինստիտուտի կարծիքը:

Դոկտոր Ջ. Չիման ափսոսանք հայտնեց` ուսումնասիրությունների մեջ տեղ գտած թյուրիմացությունների համար եւ Ա. Դանիելյանի առաջարկությամբ պատրաստակամություն հայտնեց օժանդակելու  նոր հետազոտության անցկացմանը` մասնավորապես իրավապահ ոլորտի վերաբերյալ` ներգրավելով նաեւ իրավական ոլորտի փորձագետների:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը եւ դոկտոր Ջ. Չիման հետագա փոխգործակցության կանոնակարգման, սերտացման նպատակով համաձայնություն ձեռք բերեցին` ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ փոխհամագործակցության մասին  հուշագրի կնքելու մասին:
Հանդիպման ավարտին  կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց` բովանդակալից եւ արդյունավետ քննարկման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter