
Հայաստանի կառավարությունը Արցախին գլոբալ նավիգացիոն ընդունիչ սարք կտրամադրի
Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությունը «Արցախի Հանրապետությանը գույք նվիրաբերելու մասին» որոշման նախագիծ է ներկայացրել, որը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
ՀՀ կադաստրի կոմիտեի մշակած որոշման նախագծի համաձայն՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեին նվիրաբերել գլոբալ նավիգացիոն ընդունիչ սարք՝ Trimble R10-2:
Նշենք, որ այս որոշման նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում, որի ժամկետի ավարտից հետո կներառվի կառավարության նիստի օրակարգում։
Լուսանկարը՝ geospatial.trimble.com-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել