Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
2012 թ. ապրիլի 4-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեց «Կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսությունը երկրի մասին զեկույցը», այդ նախագծի քննարկումը կայացել էր նախօրեին: ՀՀ բնապահպանության նախարարությունը ակտիվորեն մասնակցել էր այդ նախագծի նախապատրաստման գործընթացին, տրամադրելով անհրաժեշտ նյութերի: ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ միասին հանդիսանում են ծրագրի համակարգող կողմեր:
Համաշխարհային բանկի պատվիրակության անդամ Նիկոլաս Ահյուսուուսին նախարարին ներկայացրեց զեկույցի նախագծի հետ կապված քննարկումների արդյունքները, շնորհակալություն հայտնեց քննարկումներին նախարարության ակտիվ մասնակցության համար, և խնդրեց տրամադրել բնապահպանության բնագավառին վերաբերող տեղեկատվություն, մասնավորապես` ջրային ոլորտի:
ՀՀ բնապահպանության նախարարը կարևորեց կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի նվազեցման, հարմարվողականության ուղղությամբ տարվող աշխատանքները: Պարոն Հարությունյանը մեկ անգամ ևս պնդեց պետության նախկին մոտեցումները քննարկվող հարցի վերաբերյալ, որոնք վերաբերում են հողօգտագործմանը, բույսերի նոր սորտերի և հիբրիդների հետազոտմանը, բարձրլեռնային արոտավայրերի կառավարմանը, գյուղատնտեսության կայուն զարգացման միջոցով կենսաբազմազանության պահպանմանը, բնական պաշարների վրա մարդկային ճնշումը նվազեցնելու միջոցով:
Բարձր գնահատելով իրականացվող աշխատանքները, նախարարը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Համաշխարհային բանկի հետ, տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև համապատասխան մասնագետներ` աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը բնապահպանական երկու տասնյակ կոնվենցիաների կողմ երկիր է հանդիսանում, և կանաչ էկոնոմիկայի և կայուն զարգացման ջատագովն է: Արամ Հարությունյանը կարևորց այս հանդիպումը և հույս հայտնեց, որ այն կկրի շարունակական բնույթ` տալով իր դրական արդյունքներն ի շահ բնության պահպանությանը:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել