HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

Քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիիի հանդիպման ժամանակ:

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունները զարգացման նոր որակ ու ընթացք կստանան:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպանն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:

Կարևորելով մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ներգրավումը, քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր: «Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին պատրաստակամություն է հայտնել ներդրումային առաջարկությունների փաթեթը ներկայացնել Քուվեյթի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ընկերություններին: «Համոզված եմ, որ առաջարկները կհետաքրքրեն մեր գործարարներին: Վստահ եմ, որ հատկապես զբոսաշրջության բնագավառում մեր երկրների միջև զարգացման լայն հեռանկարներ կան: Դուք հրաշալի երկիր և ժողովուրդ ունեք և ես կարծում եմ, որ արդեն այս ամառ բազմաթիվ քուվեյթցիներ իրենց հանգիստը կնախընտրեն անցկացնել Հայաստանում և Երևանում»,- նշել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter