HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացավ Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների հանդիպումը

Ապրիլի 4-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Էրկկի Տուոմիոյիայի հանդիպումը:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ բազմակողմ  գործակցության խորացումը, և ես վստահ եմ, որ այս այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև եղած բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման և դրանց հետագա զարգացման համար»:

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը նշեց, որ ուրախ է այցելել Երեւան եւ շարունակել երկխոսությունը՝ տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Տուոմիոյիան գոհունակությամբ արձանագրեցին համապարփակ համագործակցությունը զարգացնելու փոխադարձ շահագրգռվածությունը` ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամք եւ լավ նախադրյալներ:

Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությանը, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումները, խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Էրկկի Տուոմիոյիան ներկայացրեց Ֆինլանդիայում տեղի ունեցող ընտրական գործընթացները:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները: 

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամլո ասուլիս:  

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter