Սերգեյ Լավրով. ռուսական կողմն ընդգրկվելու է տարբեր դիտորդական առաքելություններում
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը:
Սերգեյ Լավրովը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանում կայացած ընտրություններում հայ խորհրդարանականների՝ որպես դիտորդ մասնակցության համար և հաջողություն մաղթեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նա ասաց, որ ռուսական կողմն ակտիվ ընդգրկվածություն է ունենալու տարբեր դիտորդական առաքելություններում:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, դրանում Մինսկի խմբի դերակատարությանը, երկկողմ և տարածաշրջանային այլ խնդիրների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել