«Հայացք». Սելիմի լեռնանցքում երեք ավտոմեքենա է «գերվել»
Իսկ փրկարարները ժամանել են առանց տեխնիկայի
Երեկ երեկոյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սելիմի լեռնանցքում: Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհին՝ Քարվանսարա կոչվող տեղամասում, բքի մեջ են մնացել երկու բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա: Ինչպես ուշ երեկոյան «Հայացք»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի «Գեղամա» հեռուստաընկերության մեր գործընկերները, մարդատար ավտոմեքենայում գտնվող ընտանիքը ուղևորվում էր Վարդենիկ գյուղ՝ հուղարկավորության, իսկ բեռնատարի վարորդները ճանապարհվելիս են եղել Մեղրիից:
Բքի մեջ մնացած ավտոմեքենաներին փորձել են օգնության հասնել փրկարարները, սակայն նրանք իրենց հետ տեխնիկա չեն ունեցել: Լուր է տրվել Գեղարքունիքի մարզի՝ ճանպարահահատվածից քիչ հեռու գտնվող Գեղհովիտ գյուղի գյուղապետ Վարդան Պողոսյանին: Վերջինս համապատասխան տեխնիկա է բերել, բացել է ճանապարհն ու մարդկանց տեղափոխել գյուղ, սակայն ավտոմեքենաները տեղափոխել չի հաջողվել: Երեկոյան ժամը 21:00-ի դրությամբ ավտոմեքենաները դեռ բքի մեջ էին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել