
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները հանդիպել են ԱԳՆ Արա Այվազյանին
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներն այս պահին հանդիպման են Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ։ Այս մասին հայտնում է շարժման ֆեյսբուքյան էջը։
«Այս պահին տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ»,-նշված է հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել