HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական վարույթ՝ բեռնափոխադրող ընկերությունների հանդեպ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտեց բեռնափոխադրող ընկերությունների վարքագծի ուսումնասիրությունը: Այսօրվա նիստում ՏՄՊՊՀ-ն որոշում կայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ վարչական վարույթ հարուցել շուկայում գործող 4 ընկերության հանդեպ: Դրանք են` «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ»:

Համաձայն մամուլի հրապարակումների, ինչպես նաև առևտրականների հավաստիացումների` տարեսկզբին վերոնշյալ 4 տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը: Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի մաքսազերծումը 4-ից դարձել է 8 դոլար, իսկ Չինաստանից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի գինը` 7-ից 14 դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter