HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուս խաղաղապահները ստուգում են Տող գյուղի մոտակայքում հավանական փոխհրաձգության մասին տեղեկությունը

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում գործող կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգում է Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում հայ-ադրբեջանական փոխհրաձգության մասին տեղեկությունները։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, թե հայկական 6 հոգանոց զինված խումբը դեկտեմբերի 27-ին՝ 15։30-ի սահմաններում, հարձակում է գործելՀադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների վրա։ Ըստ ադրբեջանական կողմի՝ փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ ադրբեջանցի զինծառայող, ևս մեկը՝ վիրավորվել, իսկ հայկական 6 հոգանոց խումբն ամբողջությամբ վնասազերվծել է։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկությունները՝ նշելով, որ Արցախի Պաշտպանության բանակը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել, իսկ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի ամբողջական վերահսկողության ներքո։

Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ստուգում է Տող գյուղի շրջանում հավանական զինված բախումների մասին ստացված տեղեկությունները։

ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում ասվում է նաև, որ հայկական կողմը վերադարձրել է ադրբեջանցի երկու գերիների։ Միևնույն ժամանակ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինայնը ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրեց 2 քաղաքացիական անձի, ևս 3-ը վերադարձվեցին դեկտեմբերի 9-ին։ Նույն օրը ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց նաև մեկ տղամարդու դի։

Ամենամեծ թվով գերիները Հայաստան վերադարձվեցին դեկտեմբերի 14-ին։ Այդ օրը Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 44 գերիներ և պահվող այլ անձինք, իսկ հակառակ ուղղությամբ՝ 12։ Դեկտեմբերի 28-ին ևս 4 հայ գերիներ վերադարձվեցին հայրենիք։

Ըստ դեկտեմբերի 28-ին հրապարակված տեղեկագրի՝ Լեռնային Ղարաբաղում գործում է ռուս խաղաղապահների 23 դիտակետ, որտեղ նրանք իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ։ Նոյեմբերի 14-ից սկսած Արցախ է վերադարձել ընդհանուր 45 923 քաղաքացի, որոնք ժամանակավորապես ապաստանել էին Հայաստանի Հանրապետությունում։ 

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 23-ից սկսած Արցախում ականազերծել են ընդհանուր 320 հեկտար տարածք, 122,7 կմ ճանապարհներ և 505 բնակելի շինություն, այդ թվում՝ 15 սոցիալական նշանակության օբյեկտ։ Հայտնաբերվել և ոչնչացվել է 12 459 պայթյունավտանգ առարկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter