
Կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք է հաստատվել, մահացել է 26 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք, ընդհանուր՝ 154065 դեպք, որոնցից 133176-ն` առողջացած, 2656-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17579 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 567755 թեստավորում: Երեկ կատարվել է 1009 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ կա 644 առողջացած, գրանցվել է 26 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 654 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել