
Վլադիմիր Պուտին․ «ԼՂ-ի պատերազմը մեծացրել է ահաբեկչական վտանգը Անդրկովկասում»
Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման պատճառով տարածաշրջանում մեծացրել է ահաբեկչության տարածման վտանգը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովին։
«Ռազմական բախումները, ցավոք, մարդկային մեծ կորուստների բերեցին, սրեցին առանց այն էլ բարդ իրավիճակը Անդրկովկասում, մեծացրին ահաբեկչական վտանգի ռիսկերը»,- նշել է ՌԴ առաջնորդը։
Արցախում հրադադար հաստատելու մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մասին Պուտինը նշել է, որ փաստաթղթի կետերը ընդհանուր առմամբ իրականացվում են։
***
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան ստորագրված եռակողմ հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Дружинин
Մեկնաբանել