HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վլադիմիր Պուտին․ «Լեռնային Ղարաբաղում պատերազմը արտաքին միջամտությամբ չի եղել»

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինն իր տարեվերջյան մամուլի ասուլիսին խոսել է նաև այն թեմայից, թե ինչու տեղի ունեցավ արցախյան վերջին պատերազմը։ Ըստ Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից․

«Այդ լարվածությունը ձգվել էր երկար տարիներ։ Չեմ կարծում, որ պատերազմը եղել է արտաքին միջամտության հետևանքով։ Մի քանի անգամ բախումներ եղան, մանր փոխհրաձգություններ։ Եվ վերջնական արդյունքում այդ ամենը վերածվեց այս հակամարտության»,- նշել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եռակողմ հայտարարության գլխավոր արդյունքը Վլադիմիր Պուտինը համարում է Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը, իսկ մնացած հարցերն, ըստ ՌԴ նախագահի, երկրորդական են․

«Մարդկանց կյանքի և առողջության պահպանումը գլխավոր խնդիրն էր, որը մենք լուծեցինք»,- շեշտել է Պուտինը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կարդացե՛ք նաև՝

Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Климентьев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter