HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պուտինը չի բացառել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ավելացումը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մեծացումը։ Այս մասին նա խոսել է տարեվերջյան ասուլիսի ընթացքում։

Ըստ ՌԴ նախագահի՝ ռուս խաղաղապահների թվի ավելացումը հնարավոր է, սակայն միայն հակամարտության կողմերի համաձայնության դեպքում։

Հիշեցնենք, որ ըստ եռակողմ հայտարարության 3-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Անդրադառնալով վերջին օրերին Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներին (Հին Թաղերի և Խծաբերդի հատվածում, խմբ․)՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ դրանք եզակի դեպքեր են եղել, և հույս է հայտնել, որ դրանք այդպիսին էլ կմնան։

Ռուսաստանի նախագահը հուսով է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդ երկրները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները խոսքից գործի կանցնեն և կսկսեն օգնություն ցուցաբերել տարածաշրջանին և մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն․

«Օգնության կարիք առաջին հերթին ունեն Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականները: Եվ մենք հույս ունենք, որ ոչ միայն Ռուսաստանը դա կանի՝ ուղարկելով մարդասիրական շարասյուներ, այլ նաև միջազգային կազմակերպությունները տեղից կշարժվեն՝ և՛ ՅՈՒՆԻՍԵՖԸ, և՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, և՛ ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը»,- նշել է Պուտինը։

Կարդացե՛ք նաև՝

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի / «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter