
Գեղամ Մանուկյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուք իր էջում.
«Իբրեւ ՀՀ քաղաքացի, որ
- մտահոգ է այս վիճակի համար,
- ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով,
- գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ:
Հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Այլ մանրամասներ կներկայացնեմ ժամը 13։00 Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։ Նիկոլը պետք է հեռանա....»,- գրել է Մանուկյանը:
Մեկնաբանել