Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհետ կորածների որոնման և մարմինների դուրսբերման աշխատանքները
Նոյեմբերի 17-ին` մինչև ուշ երեկո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ, Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհետ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են` ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Լուսանկարը՝ ԱԻՊԾ-ի (նոյեմբերի 13)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել