Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 13-ին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցերի և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց արցախահայության համապարփակ անվտանգության երաշխավորման առաջնահերթությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերը:
Արտգործնախարարներն անդրադարձել են նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցերի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել