
«Առավոտ». Շամշյանի դեմ հայցից հրաժարվեց
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանի վարույթում էր գտնվում Արաբկիր կադաստրի պետի տեղակալ Արամ Չատինյանի հայցը՝ ընդդեմ «Առավոտի» ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի:
Ա.Չատինյանն իր ներկայացուցչի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արշակ Թովմասյանի միջոցով վիճարկում էր պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու փաստը և հերքում էր պահանջում:
Ըստ հայցադիմումի՝ այդ տեղեկությունները տարածվել էին 24.08.2011թ. «Առավոտում» և կապված էին Չատինյանի եղբոր նկատմամբ կալանք ընտրելու լուրի հետ:
Տեղի էր ունեցել երկու նախնական նիստ, իսկ ֆոտոլրագրողն էլ դիմել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովիկ Ասրյանին՝ իր ներկայացուցիչը լինելու խնդրանով: Սակայն գործը չհասավ դատական քննության փուլ, քանի որ Արամ Չատինյանն իր հայցադիմումից անցյալ շաբաթ հրաժարվեց:
Մեկնաբանել