HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են Հադրութի շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 26-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հադրութի շրջանի հարավային թեւի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:

Հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, գյուղատնտեսության եւ ոռոգման ոլորտների զարգացման խնդիրներին: Բակո Սահակյանը այս երեք ուղղությունները համարել է սերտորեն փոխկապակցված՝ հավելելով, որ նրանցից յուրաքանչյուրում բացթողումները ուղղակիորեն կազդեն մյուսների վրա: Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության հարավային հատվածների զարգացումը ունի կարեւոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական նշանակություն, ինչը համապատասխան մոտեցում է պահանջում նրանց պլանավորման եւ իրականացման ժամանակ:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: 

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter