
Գրանցվել է կորոնավիրուսի 2241 նոր դեպք. մահացել է 21 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2241-ով՝ ընդհանուր կազմելով 82 651: Նախօրեին կատարվել է 4695 թեստավորում (ընդհանուր՝ 387 633): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 21 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 1243 է:
Առողջացել է ևս 694 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 52 508-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 28 548 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 352 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել