Գտել են 44-ամյա կնոջ այրված դին
Մարտի 26-ին՝ ժամը 05.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի 4-րդ նրբանցքում տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնք տեղ հասնելով` օգնություն են պահանջել: Հրդեհի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.37-ին, մարվել` 08.30-ին:
Այրվել է թիվ 15/1 տունն ամբողջությամբ` 100 քմ մակերեսով: Տանը հայտնաբերվել է 1968 թ. ծնված Անահիտ Ասատրյանի այրված դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել